Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր


Ողբերգական ավտովթար Արարատի մարզում.  կա 1 զոհ, 2 վիրավոր
Նոյեմբեր 27 12:29 2017

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 30-ամյա Հովհաննես Հարությունյանը իր վարած ВАЗ 21140 մակնիշի MP 994 T 50 ՌԴ համարանիշի ավտոմեքենայով Այգեստանճ-Դվին ավտոճանապարհի Հնաբերդ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոոտուց և հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, վարորդի համագյուղացի, 59-ամյա Ջուլյետա Հարությունյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 40-ամյա Շուշան Հարությունյանն ու 16-ամյա Անի Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Հակոբյանը սովորում է իրենց գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում