Խոշոր վթար «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ


Խոշոր վթար «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ
Նոյեմբեր 27 05:20 2017

Նոյեմբերի 26-ին, ժամը 21:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero» մակնիշի 35 MO 901 (վարորդ՝ 1974 թ. ծնված Հ. Բ.) և «Mercedes E200» մակնիշի 92 AA 092 (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes E200» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1992 թ. ծնված Է. Բ.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes E200» մակնիշի ավտոմեքենան: