20-ամյա տղային դաժանաբար սպանած 25-ամյա կասկածյալը կոտրել է դռան և պատուհանի ապակիները՝ վնասելով իրեն


20-ամյա տղային դաժանաբար սպանած 25-ամյա կասկածյալը կոտրել է դռան և պատուհանի ապակիները՝ վնասելով իրեն
Նոյեմբեր 25 12:25 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Երեկոյան Ոստիկանության Թալինի բաժնի ձերբակալվածների պահման վայրի քննչական սենյակում Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ, 25-ամյա Վարդան Հովսեփյանը, ով կալանավորվել է սպանություն կատարելու կասկածանքով, իր փաստաբանի՝ Հայկազ Գալստյանի և սպանության գործը քննող, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի պետ, Արդարադատության մայոր Արտակ Պետրոսյանի ներկայությամբ քննչական գործողություններ կատարելիս՝ հարվածել է քննչական սենյակի դռան ապակուն, իսկ հետո պատուհանի ապակուն, կոտրել դրանք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա հետևանքով Վ. Հովսեփյանը ստացել է «աջ ձեռքի մատերի քերծված վերքեր» վնասվածքներ: Բարեբախտաբար, քննչականի պետն ու փաստաբանը կարողացել են կանխել նրա հետագա գործողությունները, ինչից հետո Թալինի ոստիկանները բաժին են հրավիրել Թալիի բժշկական կենտրոնի շտապբուժօգնության հերթապահ խմբին, ովքեր Վ. Հովսեփյանին ցուցաբերել են անհրաժեշտ առաջին բուժօգնություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ սպանության գործով Թալինի քննչական բաժնի պետ Ա. Պետրոսյանը փաստաբանի ներկայությամբ պետք է Վ. Հովսեփյանին նոր մեղադրանք առաջադրեր: Նախկինում նա մեղադրվում էր 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշերով, իսկ երեկ նրան ներկայացվելու էր 104 հոդվածի 2-րդ մասի մեղադրանք: Ֆոտոոլրագրողը հայտնում է նաև , որ քննչական փորձարարության ժամանակ բացի քննիչից ու փաստաբանից արգելվում է կողմնակի անձանց, այդ թվում՝ Ոստիկանության ծառայողների մուտքը նշված սենյակ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի որոշմամբ Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի գլխավորությամբ ստեղծված քննչական խմբի քննիչները, ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խմբի ուղեկցությամբ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ Թլիկ գյուղ էին բերել առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 28/10 տան բնակիչ, 25-ամյա Վարդան Հովսեփյանին։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում