Երեկ՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։05-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ 34 փողոցի 82 տան բնակիչ 33-ամյա Սաթենիկ Հովսեփյանը իր վարած Opel մակնիշի 34 QZ 331 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և ՃՈ տեսուչի հետ միասին վրաերթի ենթարկվածին սեփական մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: ՎՈստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքությունը։










