Հայ-ռուսական սլավոնական համալսարանի օտարերկրացի ուսանողներին ծեծել են


Հայ-ռուսական սլավոնական համալսարանի օտարերկրացի ուսանողներին ծեծել են
Նոյեմբեր 24 16:00 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմուքնում հետաքննություն է սկսվել երեկ՝ նոյեմբերի 23-ին, Ոստիկանության բաժնում ստացված օպերատիվ տվյալների փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, Հայ-ռուսական սլավոնական համալսարանից տեղեկություն է ստացվել Արաբկիրի Ոստիկանություն, որ մեկ օր առաջ, ժամը 13:00-ի սահմաններում Հ. Էմին փողոցի 123 հասցեում՝ նշված համալսարանի մոտ, 3 հոգի ծեծի են ենթարկել համալսարանի ուսանողներ՝ Ուկրաինայի քաղաքացի Գասպար Եպրիկյանին և Վրաստանի քաղաքացի Գասպար Ստամբուլցյանին: Ոստիկանության Արաբկիրի բաժնում ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ 3 անհայտ անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: