Կախվել ու ինքնահրկիզվել է պարտքերի պատճառով․ նոր մանրամասներ Էջմիածնի ահասարսուռ դեպքից


Կախվել ու ինքնահրկիզվել է պարտքերի պատճառով․ նոր մանրամասներ Էջմիածնի ահասարսուռ դեպքից
Նոյեմբեր 21 11:49 2017

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ահասարսուռ դեպք է գրանցվել Էջմիածնում. գերեզմանատանը հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի կախված և կիսաայրված։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դիակը հայտնաբերել է Էջմիածնի քաղաքապետարանի «Բարեկարգում տնօրենության» աշխատակիցները։
Ահազանգով դեպքի վայր մեկնած իրավապահները «Պետ տնկարան» կոչվող տարածքում գտնվող գերեզմանատանը հայտնաբերել են նույն քաղաքի 55-ամյա բնակչի դին։ Նախնական վարկածով՝ վերջինս գերեզմանի տանիքի ամրակից մետաղալարով կախվել և ինքնահրկիզվել է։
Նրա հագուստի գրպանում հայտնաբերվել է գրություն, համաձայն որի՝ ինքնասպանությունը գործել է կուտակված պարտքերի պատճառով:


Աղբյուր` Փաստինֆո