Կասկադի աստիճանների վրա դանակի սպառնալիքով ավազակային հարձակում են կատարել 24-ամյա աղջկա նկատմամբ


Կասկադի աստիճանների վրա դանակի սպառնալիքով ավազակային հարձակում են կատարել 24-ամյա աղջկա նկատմամբ
Նոյեմբեր 21 11:17 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Արսեն Գեղամյանի որոշմամբ հարցուվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում կատարելու հոդվածով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 19-ին, ժամը 23։50-ի սահմաններում, Կասկադի աստիճանների վրա անհայտ անձը դանակի սպառնալիքի տակ հափշտակել է Երևանի բնակչուհի՝ 24-ամյա Մարիամ Մ.-ի Samsung 5S Mini տեսակի բջջային հեռախոսը, իսկ հետո դիմել է փախուստի։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Մարիամ Մ.-ն աշխատում է «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցային համալիրում։