Այսօր առավոտյան ժամը 09։05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոմայրուղու Ազատավան գյուղ տանող կամուրջ չհասած`ավտոբուս է կողաշրջվել:
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ավտոբուսը Երևան ընթանալիս բախվել է բետոնե արգելապատնեշներին, ինչից հետո կողաշրջվել է։
Վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բուժկենտրոն:
«Արտաշատ» ԲԿ-ից տեղեկացրեցին, որ իրենց մոտ արդեն հոսպիտալացված հիվանդ չկա: «Չորս տուժածներից երկուսը գանգուղեղային վնասվածքի կասկածանքով տեղափոխվել են «Էրեբունի», մեկ անձ ունեցել է վերջին վերջույթի կոտրվածք, գիպսը դրվել է, դուրս է գրվել, իսկ չորրորդը թեթև վնասվածքներ ուներ, նույնպես դուրս է գրվել: Բոլորին ցույց է տրվել առաջին բուժօգնություն»,- Tert.am-ին հայտնեցին հիվանդանոցի «թեժ գծից»:










