Աշխարհում ամենաերկարատև չվերթն իրականացրած օդանավը վայրէջք է կատարել Նոր Զելանդիայում


Աշխարհում ամենաերկարատև չվերթն իրականացրած օդանավը վայրէջք է կատարել Նոր Զելանդիայում
Փետրվար 6 09:30 2017

Qatar Airways ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն աշխարհի ամենաերկար կոմերցիոն չվերթն իրականացնելուց հետո վայրէջք է կատարել Նոր Զելանդիայում, ինչի մասին հաղորդվում է ավիաընկերության թվիթերյան էջում:

Ինչպես նշում է The Guardian-ը, Boeing 777 ինքնաթիռը 16 ժամ 23 րոպեում հաղթահարել է 14.535 կմ: Այն փետրվարի 5-ին դուրս է եկել Քաթարի մայրաքաղաքից ու հաջորդ օրը վայրէջք կատարել նորզելանդական Օքլենդում:

Հայտնի է, որ օդանավում գտնվել է 4 օդաչու, 15 բորտուղեկցորդ, որոնք չվերթի ընթացքում մատուցել են 1.100 բաժակ թեյ, սուրճ, 2.000 բաժակ զովացուցիչ ըմպելիք ու 1.036 բաժին սնունդ: