2018 թվականը Դեղին Հողե Շան տարի է: Շունը անհանգիստ կենդանի է, որն ամբողջ տարին պահպանելու է ձեր երջանկությունն ու հանգստությունը, այդ իսկ պատճառով պետք է ուշադրություն դարձնեք զարդարանքների գույներն ընտրելիս:Տոնածառի զարդարանքների գույներում պետք է գերակշռեն դեղին,ոսկեգույն և ավազային երանգները:
Քանի,որ 2018 թվականի նշանը` Շունը գնահատում է հավատարմությունը,կայունությունն ու ընկերությունը, և չի սիրում անգործությունը,ապա տեղին կլինի,որ տոնածառը զարդարվի նաև ձեռագործ խաղալիքներով,որոնք կարող եք պատրաստել ինքներդ:Խաղալիքները կարող եք պատրաստել գեղեցիկ գունավոր ստվարաթղթերից,չորացրած մրգերից,դարչինից:Տոնածառի վրա անպայման պետք է լինի շան սիմվոլը կրող որևէ զարդարանք:
Տոնածառի գագաթը հաջողության համար ցանկալի է զարդարել շան պատկեր ունեցող խաղալիքով,սակայն չի արգելվում այն զարդարել կլասիկ ձևով` հրեշտակով կամ աստղով:
Իսկ ամենակարևոր բաղադրիչը դա բարձր տրամադրությամբ զարդարելն է,քանի որ ինչպես դիմավորեք Նոր Տարին,ապա այն այդպես էլ կշարունակվի: