Ավտովթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին․ կա վիրավոր


Ավտովթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին․ կա վիրավոր
Նոյեմբեր 3 15:43 2017

Նոյեմբերի 2-ին, ժամը 23:40-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Սարահարթ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլ.սյանը, կան տուճածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 8-րդ կմ-ին «Mersedes C180» մակնիշի 35 LP 010 պետհամարանիշով (վարորդ՝ 1983 թ. ծնված Տ. Թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ.սյանը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու փակել գազի բալոնի փականը: