Ավտովթար Վանաձորում․ կա վիրավոր


Ավտովթար Վանաձորում․ կա վիրավոր
Նոյեմբեր 3 14:26 2017

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի և Տավրոսի 18 փողոցի խաչմերուկում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 39-ամյա Ալբերտ Կարապետյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 AT 625 համարանիշի և 66-ամյա Սամվել Ղազարյանի վարած Renault Logan մակնիշի 671 ԼԼ 36 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault Logan-ի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 51-ամյա Նարինե Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։