Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են կին վարորդի Lexus GX 470-ը և Mercedes-ը. կա վիրավոր


Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են կին վարորդի Lexus GX 470-ը և Mercedes-ը. կա վիրավոր
Նոյեմբեր 3 10:09 2017

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Եղբայրություն և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են 39-ամյա Վարսենիկ Սարգսյանի վարած Lexus GX 470 մակնիշի 78 VS 999 համարանիշի և 25-ամյա Նարեկ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 34 PP 508 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ի վարորդ Վ. Սարգսյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում