Հայ դիզայների ստեղծած զուգագուլպաները կրում են Փերիս Հիլթոնը, Լարա Ֆաբիանը, Ֆրանսուա Օլանդի կինը․(լուսանկարներ)


Հայ դիզայների ստեղծած զուգագուլպաները կրում են Փերիս Հիլթոնը, Լարա Ֆաբիանը, Ֆրանսուա Օլանդի կինը․(լուսանկարներ)
Փետրվար 4 22:00 2017

«Made in Armenia» նախագծի հյուրն է «farell» -  զուգագուլպաների համաշխարհային բրենդի հիմնադիր - տնօրեն Գոռ Հարոյանը։

-Պարոն Հարոյան, ինչպե՞ս է ստեղծվել «farell» -ին, ի՞նչ նախապատմություն ունի ընկերության անվան ընտրությունը:

-Farell-ը հիմնադրվել է 2011 թվականին, իմ և գործընկերոջս` Սահիմ Հանթլաոուիի կողմից` բավականին բարդ նախապատրաստական աշխատանքների արդյունքում: Քանի որ, ի սկզբանե, որոշված էր, որ արտադրանքը նախատեսված է լինելու միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար, անգլերեն for her (նրա համար) բառակապակցությունը հարմարեցվեց որպես բրենդի անվանում և արդյունքում ստացվեց Farell: 


- Ինչ դժվարությունների ե՞ք բախվել ընկերությունը ստեղծելու ընթացքում:

-Դժվարություններ միանշանակ եղել են՝ հատկապես այն, որ սկսում ես բիզնես նախագիծ օտար երկրում՝ քո հայրենիքից հեռու, սակայն, նպատակասլացությունը և այն մեծ ձգտումը, որ կար մեր մեջ, ստիպեցին հաղթահարել դժվարություններն ու շարժվել առաջ:

-Մինչև ո՞ւր են հասնում Ձեր նպատակները, ո՞րը կարող է լինել դրանց գագաթնակետը:

- Նպատակներին հասնելու հեռանկարը և լուսավոր ապագայի տեսլականը կա նույնիսկ ամենաիրատես մարդու մոտ: Բոլորս էլ հոգու խորքում երազկոտ ենք և միշտ մեր մտքերում հասնում ենք կատարելության, սակայն, այդ մասին կխոսեմ միայն այն դեպքում, երբ վերացական դաշտից կանցնենք իրատեսական ոլորտ:


-Հիշո՞ւմ եք Ձեր վաստակած առաջին գումարը, ինչի՞ վրա եք ծախսել այն:

- Առաջին գումարը վաստակել եմ իմ ծննդավայրում՝ Գյումրիում, երբ ընդամենը 10 տարեկան էի: Հաճելի հիշողություններ են կապված այդ դեպքի հետ: Ինձ թվում էր, թե մեծ գումար եմ վաստակել և տվեցի մայրիկիս, որ իր համար գնումներ կատարի:


-Հիշո՞ւմ եք առաջին զուգագուլպան, ինչ էր իրենից ներկայացնում և ինչպե՞ս ստեղծվեց:

- Մեր բրենդի ստեղծման հետ կապված բոլոր մանրամասները վառ կերպով դաջված են իմ հիշողության մեջ: Առաջին զուգագուլպան դասական ոճի մեջ էր, հետո բիզնեսի կանոններից ելնելով.այն է՝ առաջարկը ծնում է պահանջարկ, սկսեցինք ընդլայնել և հիմա բավականին բազմազան և գունագեղ հավաքածու ունենք ցանակացած ոճի և ճաշակի սպառողի համար: 


- Քանի՞ այլ երկիր է արտահանվում ձեր արտադրանքը:

- Եվրոպական բոլոր երկրներում ունենք վաճառակետեր, իսկ Ֆրանսիայում դրանց քանակը անցնում է 300-ից: 2014 թվականին Farell-ը մասնակցեց Տոկիոյի ցուցահանդեսին և դրանից հետո արտահանվում է նաև Ճապոնիա: Ունենք վաճառակետ նաև Հյուսիսային Աֆրիկայում. Այս պահին այլ երկրներ չեմ,Ֆրանսուա Օլանդի կինը: Հայտնի դերասանուհիներ, հաղորդավարուհիներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, օրինակ՝ Վալերի Մերսին, Փերիս Հիլթոնը, Լարա Ֆաբիանը և այլք: 


-Ձեր արտադրանքի առանձնահատկությունը ինչո՞ւմ է կայանում։

- Մեր բրենդի թիվ մեկ առանձնահատկությունը բարձր որակն է և ինքնատիպ ոճը, որն առանձնացնում է Farell-ը այլ ապրանքանիշերից: Բացի այդ, Եվրոպայում առաջինն էինք, որ կարողացանք աշխատել Swarovski ապրանքանիշի հետ՝ օգտագործելով Swarovski-ի բյուրեղները զուգագուլպաների արտադրման գործընթացում:

-Կա՞ հայտնի մեկը ում հետ ցանկութուն ունեք համագործակցելու , որպես Ձեր ընկերության դեմք։

- Այո, կան նման մարդիկ. Ցանկալի կլիներ համագործակցել հայտնի հայուհու, օրինակ՝ Քիմ Քարդաշյանի հետ:


-Ի՞նչ պլաններ կան ապագայի հետ կապված, նոր հավաքածու սպասվում է ։ Ո՞ր երկրներ է արտահանվում ձեր արտադրանքը:

-Ապագայի պլանները գործնական ոլորտում կապված են Farell-ի նոր սրահների բացման, հավաքածուի ընդլայնման (հավաքածուն իր մեջ բացի զուգագուլպաներից ներառում է նաև կանացի լողազգեստներ, աքսեսուարներ և հանդերձանք) հետ: Նոր հավաքածու միանշանակ սպասվում է, քանի որ բրենդը մշտապես վերելք է ապրում և մենք շարունակաբար աշխատում ենք այդ ուղղությամբ՝ հուսամ 2017 թվականը բարենպաստ կլինի նաև այդ առումով: