Արմավիրի մարզում բախվել են Lexus-ն ու «06»-ը, վերջինը կողաշրջվել է


Արմավիրի մարզում բախվել են Lexus-ն ու «06»-ը, վերջինը կողաշրջվել է
Նոյեմբեր 2 11:09 2017

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի 15.5 կմ հատվածում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 25ԼԼ 667 համարանիշի և Lexus մակնիշի 50 RM 777 համարանիշի ավտոեմքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել է դաշտում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ Lexus-ի վարորդը ընդունել է իր մեղավորությունը։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում