Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Ճակատ ճակատի բախվել են Ford-ն ու 09-ը. Կան վիրավորներ


Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Ճակատ ճակատի բախվել են Ford-ն ու 09-ը. Կան վիրավորներ
Նոյեմբեր 1 11:20 2017

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Բերքանուշ գյուղի սկզբնամասում՝ Բերքանուշ-Դալար խաչմերուկում, ճակատ ճակատի բախվել են Ford Transit մակնիշի 34 RM 306 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի 35 LF 728 համարանիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից 2-ը «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում