Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Հայրապետ Առաքելյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 13.5 կմ հատվածում՝ Արծվի արձանի մոտ, իր վարած Renault մակնիշի 35 ԼM 882 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 2 ճանապարհների մեջտեղում գտնվող երկաթե արգելապատնեշներին, այնուհետև դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հանդիպակաց գոտու աջակողմյան մետաղյա արգելապատնեշին, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է նրա ուղևորուհին՝ 23-ամյա Հաննա Հանթլինը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու մահացածն աշխատում են ԱՄՆ Խաղաղության կորպուսում՝ որպես կամավորներ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում










