Մահվան ելքով վրաերթ Հրազդանում. 28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա հետիոտնին


Մահվան ելքով վրաերթ Հրազդանում. 28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա հետիոտնին
Նոյեմբեր 1 10:10 2017

Հոկտեմբերի 31-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 28-ամյա Էդգար Մուրադյանը իր վարած Honda Elysion մակնիշի 35 NS 957 համարանիշի ավտոմեքենայով Զորավար Անդրանիկի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակչուհի, 45-ամյա Նարինե Գևորգյանին, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է բժշկական կենտրոն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն, ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է: Վարորդը այնուհետև մեղայականով ներկայացել է Ոստիկանության Հրազդանի բաժին: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում