Գեղակերտ գյուղ տանող ճանապարհին «Նիսան» է շրջվել


Գեղակերտ գյուղ տանող ճանապարհին «Նիսան» է շրջվել
Հոկտեմբեր 31 16:13 2017

Հոկտեմբերի 30-ին, ժամը 9.10-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհից Գեղակերտ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: