Հրդեհ առանձնատան նկուղում


Հրդեհ առանձնատան նկուղում
Հոկտեմբեր 30 12:52 2017

Հոկտեմբերի 30-ին, ժամը 08:30-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գ․ Նժդեհ 137 հասցեում գտնվող առանձնատան նկուղում հրդեհ է:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։00-ին, մարվել՝ 09։25-ին:

Պարզվել է, որ այրվել է նկուղում գտնվող սառնարանը և կենցաղային իրեր՝ մոտ 3 քմ: