Շղթայական ավտովթար. Աբովյանի «գաի պոստի» մոտ բախվել են 2 Opel-ները, 2 Mercedes-ները և Nissan-ը


Շղթայական ավտովթար. Աբովյանի «գաի պոստի» մոտ բախվել են 2 Opel-ները, 2 Mercedes-ները և Nissan-ը
Հոկտեմբեր 30 12:40 2017

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Աբովյանի ՃՈ անշարժ պահակակետի մոտ, բախվել են Mercedes մակնիշի 25 QC 025 համարանիշի, Mercedes մակնիշի 34 QR 946 համարանիշի, Nissan մակնիշի 88 ZG 818 համարանիշի, Opel մակնիշի 34 UR 973 համարանաիշի և Oepl մակնիշի 35 ML 637 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Վարորդները նշում էին, որ վթարի պատճառը եղել է Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան, որը վթարային իրավիճակ է ստեծել, ինչից հետո էլ տեղի է ունեցել մեքենաների բախումը: