«Աբովյան» սուպերմարկետի տնօրենին պատկանող ավտոմեքենան հրդեհվել է


«Աբովյան» սուպերմարկետի տնօրենին պատկանող ավտոմեքենան հրդեհվել է
Հոկտեմբեր 30 11:13 2017

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակնրի նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 6-րդ շենքի դիմաց հրդեհ է բռնկվել կայանված վիճակում գտնվող Toyota Land Cruiser Prado մակնիշի 08 OD 880 համարանիշի ավտոմեքենայում, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 43-ամյա Արմեն Ավդալյանին, ով «Աբովյան» սուպերմարկետի տնօրենն է։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում