Վարչապետի՝ 2018-ի տնտեսական կանխատեսումները


Վարչապետի՝ 2018-ի տնտեսական կանխատեսումները
Հոկտեմբեր 30 10:38 2017

ՀՀ Ազգային Ժողովի տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում մեկնարկել է «2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի քննարկումները:
Նիստին ընդամենը երեք րոպե մնաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա հանդես եկավ կարճ ելույթով, որից հետո լքեց բյուջեի քննարկումները:

«Հաշվի առնելով ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի նպատակադրումները՝ 2018թ-ի բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մեջ փոփոխություններ ենք կատարել: Միջնաժամկետ հորիզոնում, չնայած հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակելու է սահմանափակված մնալ պարտքի կայունության ապահովվման անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ, հարկաբյուջետային քաղաքականւթյունն իրակացվելու է ծախսային կառուցվաքի վերանայամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունը տնտեսակն աճի կայունթյան ապահովման հարցում»,-ասաց նա:

Կարապետյանը բյուջեի մանրամասներին չանդրադարձավ, սակայն ներկայացրեց բյուջեի շեշտադրման մի քանի դրույթները: «Առաջին ՝ վերջին մի քանի տարիներին ՀՀ տնտեսությունը բնութագրվում է արտաքինից ներթափանցող բացասական ցնցումներով, որի արդյունքում գրանցվել է տնտեսաան աճի ցածր մակարդակ և նվազեցնելվ տնտեսական աճի ներուժը: Ընթացիկ զարգացումները չնայած հուսադրող են, բայց տնտեսական աճի հիմքերը դեռևս բավարար ամուր չեն, երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար»,-ներկայացրեց վարչապետը, հավելելով, որ այս տարի ծրագրել են այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կանախորոշի հետագա տնտեսական զարգացումների մեկնարկը: «Այլ կերպ ասած առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղեծի ապագայում՝ ապահովելով միջինում 5%-ոց տնտեսական աճ, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել մեր առջև ծառացած խնդիրները , թե կայուն երկարաժամկետ զարգացման առումով, և թե սոցիալական բնույթով»,-ասաց նա:
Վարչաետը նշեց, որ նշված ցուցանիշը հասնելու համար բոլորից մեծ ջանքեր ու ծավալուն աշխատանք է պահանջում: «Հիմնված է լինելու հստակ կանոների վրա, որի առացքում դրվել է տնտեսական աճը, երկրի անվտանգությունը, սոցիալական ապահովվությունը»,-ասաց նա:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ նշված քաղաքականությունը կապահովվի երկարաժամկետ անվտանգ, կայուն ամուր հիմքեր: Եկամտային քաղաքականությունը լինելու է հավասակշռված, թե ստվերային տնտեսության կրճատման, թե գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից:

Armday.am