1. Կարճ մազեր (տղայական սանրվածք)
Նման սանրվածք ունեցող կանայք պահպանում են իրենց հոգու երիտասարդությունը ողջ կյանքի ընթացքում: Ունակ են արագ որոշումներ կայացնելու, իմաստուն են: Ի ծնե լիդեր են, սակայն հաճախ հենց իրենք են ետին պլան կանգնում, քանի որ կարծում են, որ ընտանիքն ավելի կարևոր է: Ստեղծագործ անձնավորություններ են:
2. Կարե (ուսերին չհասնող երկարություն)
Սա իսկական լեդիների սանրվածք է: Նրբաճաշակ, քնքուշ, հոգատար՝ յուրաքանչյուր տղամարդու երազանք: Սակայն այս կանանց կառավարել հնարավոր չէ, հոգու խորքում նրանք միշտ էլ գիտեն՝ ինչ են ուզում և ինչպես դրան հասնել: Բավական է, որ նրանք գեղեցիկ ժպտան, և ողջ աշխարհը նրանցը կլինի:
3. Ուսերից մի փոքր ներքև երկարություն
Նմանատիպ կանանց պաշտպանելու ցանկություն է առաջանում: Նրանք բավականին բազմակողմանի անձնավորություններ են և չափազանց խարիզմատիկ են: Նրանցից մի անբացատրելի էներգիա է ճառագում, որը մարդկանց դեպի իրենց է ձգում: Այս կանայք հիանալի հոգեբաններ են:
4. Երկար մազեր
Հնում վստահ էին, որ մարդու ողջ ուժը նրա մազերի մեջ է պարփակված: Երկար մազերով կանայք որոշակիորեն կախարդներ են: Նրանք ունեն շատ լավ զարգացած ինտուիցիա: Եվս մեկ բնորոշ գիծ է անկեղծությունը։ Երբեմն անգամ չափազանց անկեղծ են լինում, ինչը նրանց կարող է խանգարել: