Ավտովթար Երևան-Արտաշատ ավտոճանապարհին


Ավտովթար Երևան-Արտաշատ ավտոճանապարհին
Հոկտեմբեր 28 12:06 2017

Հոկտեմբերի 28-ին, ժամը 03:42-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Դմիտրով գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-8 ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածում՝ Դմիտրով գյուղի Արտաշատյան խճուղու տներից մեկի դիմաց, «Opel» մակնիշի 35 MP 264 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոքարշակին: