Հրդեհ «Դիանա» հյուրանոցում


Հրդեհ «Դիանա» հյուրանոցում
Հոկտեմբեր 27 15:42 2017

Հոկտեմբերի 27-ին, ժամը 11:28-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Դիանա հյուրանոցում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:52-ին, մարվել՝ 12:35-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (30 քմ):