Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ «Ադանա» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Opel Astra մակնիշի 35 PL 456 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 81 OM 888 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրց հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից Opel-ի վարորդը՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ճանապարհային ոստիկանները։
Հարվածի հետևանքով Opel-ի գազաբալոնը ավտոմեքենայից պոկվել և մոտ 10 մետր շպրտվել է։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում ինչ-որ անձանց կողմից ճանապարհից հեռացվել են երկաթե արգելապատնեշները, ինչի համար էլ վարորդները շրջադարձ են կատարում, ինչն էլ հանգեցնում է վթարի, մինչդեռ, երբ արգելապատնեշները եղել են, շրջադարձային վթարներ տեղի չեն ունեցել։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ չի բացառվում, որ երկաթե պաշտպանիչ արգելապատնեշները հանվել են «Ադանա» ռեստորանային համալիրի տրերի կողմից, որպեսզի իրենց հաճախորդները «առանց խոչընդոտի կարողանան այցելել ռեստորան»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ռեստորանային համալիրը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանն առավել շատ հայտնի «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանին։ Մի քանի հավաքված քաղաքացիներ էլ նշում էին, որ գոնե այս վթարը դաս կլինի որոշ մարդկանց և երկաթե արգելապատնեշները նորից «վազվռատ անեն», ինչն էլ կփրկի բազմաթիվ կյանքեր։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում










