Հրդեհ Երանոս գյուղում


Հրդեհ Երանոս գյուղում
Հոկտեմբեր 27 11:34 2017

Հոկտեմբերի 26-ին, ժամը 22:09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի Վարդաձորի խճուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:00-ին, մարվել՝ 23:55-ին:

Այրվել է տան տանիքը ամբողջությամբ մոտ 190 քմ, տանիքում կուտակված 3 խ.մ աթար և մոտ 100 հակ անասնակեր: