Հոկտեմբերի 25-ին, ժամը 19:17-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղին գյուղի տներից մեկի տանիքում և տանը կից` խորդանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:18-ին, մարվել՝ 21:10-ին:
Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ), խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ), խորդանոցում պահեստավորած անասնակեր (մոտ 15 հակ) և ջերմահարվել է անասնագոմի դուռը:










