Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Լենինգրադյան փողոց տանող ճանապարհահատվածում բախվել են 34-ամյա Մարտին Մելքումյանի վարած Opel մակնիշի 34 ZP 497 համարանիշի և 27-ամյա Նարեկ Մանուկյանի վարած Infiniti մակնիշի 44 QQ 404 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան, իսկ Opel-ը գլխիվայր շրջվել է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում










