Հոկտեմբերի 25-ին, ժամը 17:55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի մոտակա վագոն-տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:09-ին, մարվել՝ 19:03-ին: Ամբողջությամբ այրվել են վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը (մոտ 16 քմ) և ներսում պահեստավորած մոտ 15 հակ անասնակեր:










