Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 34 NO 642 համարանիշի և Վազ 2107 մակնիշի 13 ԼՕ 218 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը՝ մանկահասակ երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։
Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում










