Արարատում «ՎԱԶ 21102»-ը մխրճվել է արգելապատնեշների մեջ, 22-ամյա վարորդի դին դուրս են բերել փրկարարները


Արարատում «ՎԱԶ 21102»-ը մխրճվել է արգելապատնեշների մեջ, 22-ամյա վարորդի դին դուրս են բերել փրկարարները
Հոկտեմբեր 26 10:54 2017

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Շահումյան գյուղի բնակիչ՝ 22-ամյա Քաջիկ Թովմասյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Արտաշատի վարչական տարածքում, իր վարած «Վազ 21102» մակնիշի 35 CQ 307 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտաշատի հրշեջ-փրկարարները։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում