Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչներ՝ 33-ամյա Արսեն Սարգսյանի վարած Nissan Teana մակնիշի 96 AN 966 համարանիշի և 33-ամյա Արմեն Ղազարյանի վարած Nissan March մակնիշի 35 AF 801 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan March-ի ուղևոր՝ 26-ամյա Լուսինե Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Սարգսյանն աշխատում է «Հեղինե» ԱՁ-ում՝ որպես վարսահարդար, իսկ Ա. Ղազարյանը՝ «Երիտասարդական ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում










