Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Renault մակնիշի 033 MM 80 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Արարատ քաղաքի բնակիչ, 64-ամյա Արշակ Մուրադյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի 2-րդ ոլորանում, շրջադարձի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր կողաշրջված վիճակում սահելով հայտնվել անտառում, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևան։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Սաան Հոլդինգ Գրուպ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում










