Ավտովթար Դիլիջան-Երևան ճանապարհին


Ավտովթար Դիլիջան-Երևան ճանապարհին
Հոկտեմբեր 24 14:11 2017

Հոկտեմբերի 23-ին, ժամը 23:52-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Երևան հատվածի 17-րդ կմ-ին «Renault» մակնիշի 033 MM 80 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ 1953 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: