Մեքենան ամբողջությամբ այրվել է


Մեքենան ամբողջությամբ այրվել է
Հոկտեմբեր 24 12:15 2017

Հոկտեմբերի 24-ին, ժամը 01:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսրայելյան փողոցի շենքերից մեկի բակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:41-ին, մարվել՝ 01:51-ին:

Ամբողջությամբ այրվել է Ford Focus մակնիշի 16 OU 379 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ս.):