Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ անհայտ անձը իր մոտ եղած գազային ատրճանակից կրակել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Լիլիթ Ե.-ի շան ուղղությամբ, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին տեղեկացվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին ու դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մազմանյանի գլխավորությամբ Սաֆարյան փողոցում հայտնաբերել է գազային ատրճանակից կրակված 1 փամփուշտ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ կրակողին և գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում










