Եղվարդում տուն է այրվել (լուսանկարներ)


Եղվարդում տուն է այրվել (լուսանկարներ)
Հոկտեմբեր 21 12:40 2017

Հոկտեմբերի 20-ին, ժամը 20:49-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 7 հասցեում այրվում է տուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 7 շենքի Գ. Մ.-ին պատկանող բնակարանի նախասրահում այրվել է գազի վառարան, բազմոց և ջերմահարվել են նախասրահի պատերը:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: