Արցախում երկու զինվոր է մահացել. նախնական տվյալներով՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով


Արցախում երկու զինվոր է մահացել. նախնական տվյալներով՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով
Հոկտեմբեր 21 12:26 2017

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը:

Մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն