Ազատության սահմանափակմամբ հնարավոր չէ լռեցնել գաղափարները, կոտրել սկզբունքները․ Խաչատրյան


Ազատության սահմանափակմամբ հնարավոր չէ լռեցնել գաղափարները, կոտրել սկզբունքները․ Խաչատրյան
Նոյեմբեր 26 18:25 2026

Ազատության սահմանափակմամբ հնարավոր չէ լռեցնել գաղափարները, սկզբունքներն ու քաղաքական համոզմունքները, գրել է ՀՀԿ խորհրդի անդամ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը՝ անդրադառնալով քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը 3 ամսով երկարաձգելու որոշմանը։  

«Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երեք ամսով երկարացվեց։

Գործող վարչախումբը կարողացել է ստեղծել մի այնպիսի մեխանիզմ, որի միջոցով Աշոտյանին ներքաշել է դատական անվերջանալի շրջապտույտի մեջ՝ երեք տարի շարունակ սահմանափակելով նրա ազատությունն ու ընդդիմադիր քաղաքական գործունեությունը։

Ազատության սահմանափակմամբ կարելի է ժամանակավորապես խոչընդոտել քաղաքական գործչի գործունեությունը, բայց հնարավոր չէ լռեցնել նրա գաղափարները, կոտրել նրա սկզբունքներն ու քաղաքական համոզմունքները, որոնց Արմեն Աշոտյանը հավատարիմ է մնում՝ իր հրապարակային խոսքով ու քաղաքական ասելիքով։

Դատարանից այլ որոշում ակնկալելը, թերևս, միամտություն կլիներ։ Այս հյուծիչ գործընթացը, իմ համոզմամբ, շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական հետապնդումների ու ռեպրեսիաների դեմ չի ձևավորվել իրական և սկզբունքային հանրային դիմադրություն։

Ազատությո՛ւն Արմեն Աշոտյանին։

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,- նշել է Խաչատրյանը։