«Վաղուց ՖԲ-ում live չեմ արել։ Բայց վաղը 12։30-ին կսպասեմ ձեզ իմ էջում։ Կլսեք և կիմանաք բաներ, որ դեռ չեն բարձրաձայնվել»,-այս մասին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը։
Նա ընդգծում է.
«Հիմա միայն ասեմ, որ Սահմանադրության նախագծի բովանդակությունը օրակարգ մի’ սարքեք։ Հնարավոր հանրաքվեն օրակարգ մի´ սարքեք։ Փաշինյանի խոստացած հեռանալը օրակարգ մի´ սարքեք։ Միակ օրակարգը՝ Սահմանադրության նախագիծը իրոք ալիևյան է և ԱԺ շեմը չպիտի´ հաղթահարի»։










