Հայաստանը Ռուսաստանում նոր դեսպան ունի


Հայաստանը Ռուսաստանում նոր դեսպան ունի
Նոյեմբեր 20 16:43 2026

Հայաստանը Ռուսաստանում նոր դեսպան ունի. ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Սամվել Մկրտչյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»,- ասվում է հրամանագրում։

Հիշեցնենք՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանը ՔՊ-ական նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանն էր։