Ինչպե՞ս է Փաշինյանը հեռացնելու ընդդիմությանը. նա հայտարարեց, որ եթե ընդդիմությունն իրեն չհեռացնի, ապա տեղի կունենա հակառակը, և ինքը կհեռացնի նրանց։
«Իմ պատկերացումն այն է, որ եթե ընդդիմությունը հանրաքվեի համար բավարար ձայներ չապահովի, մենք ցույց կտանք, որ ընդդիմությունը հանդես է գալիս խաղաղության խոչընդոտի դերում, այս ընկալմամբ կգնանք արտահերթ ընտրությունների, և իմ զգացողությունն ասում է, որ ընդդիմության այսօրվա 2 խմբակցությունները չեն անցնի խորհրդարան»,-ասաց վարչապետը։










