Ես Ալիևի հետ պետք է թուղթ ստորագրեմ, արդեն մեկը ստորագրել եմ, մի հատ էլ պետք է ստորագրեմ, որ խաղաղությունը դառնա անշրջելի․ Փաշինյան


Ես Ալիևի հետ պետք է թուղթ ստորագրեմ, արդեն մեկը ստորագրել եմ, մի հատ էլ պետք է ստորագրեմ, որ խաղաղությունը դառնա անշրջելի․ Փաշինյան
Նոյեմբեր 18 19:34 2026

Էն ուժերը, որ ուզել են մեզ կառավարել սկսած 1870-ականներից, երբ ուզել են մեր գիտակցությունը մթագնի, ասել են «թուրք, թուրք, թուրք» և վերջ, գիտակցական համակարգը լրիվ խառնվել է, այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

 

 

«Այսինքն, դուք հիմա, որպես խորհրդարանական մեծամասնություն թո՞ւյլ չեք տալիս ինձ, որ գնամ Ալիևի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրեմ: Եթե թույլ չեք տալիս, ես չգիտեմ ուրիշ ձև խաղաղություն հաստատելու: Ես Ալիևի հետ պետք է թուղթ ստորագրեմ, արդեն մեկը ստորագրել եմ, մի հատ էլ պետք է ստորագրեմ, որ խաղաղությունը դառնա անշրջելի»-նշել է նա։