Երևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին


Երևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Նոյեմբեր 9 10:55 2026

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Շիրակի փողոցում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, անմիջապես զանգահարել է և դեպքի վայր կանչել շտապօգնության մեկ այլ մեքենա՝ տուժածին հնարավորինս արագ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

 

Դեպքի վայրում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ վարորդը եղել է սթափ։

 

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։