Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան


Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան
Նոյեմբեր 9 08:23 2026

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, ՀՀ- ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին։ Այդ մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։

Նա Հայաստան է ժամանել Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի շրջանակներում։