Այսպիսին է կալանավորված Հայաստանի կյանքը, իշխանություն են պահում՝ բռնաճնշումներով


Այսպիսին է կալանավորված Հայաստանի կյանքը, իշխանություն են պահում՝ բռնաճնշումներով
Նոյեմբեր 5 19:04 2026

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ընդդիմության նկատմամբ իշխանության քաղաքական հետապնդումներին է անդրադարձել՝ շեշտելով՝ մեկ օրում 3 ապօրինի որոշում է կայացվել․ իշխանություններն ընդդիմախոսների նկատմամբ այսպիսի բռնաճնշումներով են փորձում երկարաձգել իրենց իշխանավարումը։

Աբրահամյանը, մասնավորապես, նշել է․

«Իշխանության բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել:

Բանտային կալանքի է տարվել ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, 3 ամսով ավելացվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորման ժամկետը, ինչպես նաև 3 ամսով երկարացվել է անհիշելի ժամանակներից տնային կալանքի ռեժիմում գտնվող Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը:

Այսպիսին են կալանավորված Հայաստանի կյանքն ու գործընթացները, որտեղ իշխանությունը քաղաքական հետապնդումների է ենթարկում մարդկանց և նրանց անազատության մեջ պահելով՝ իշխանություն պահում»: