Այսօր հաստափոր թղթապանակով Ազգային ժողով էր այցելել տիրադավ Արման Սարոյանը, ում հետ Ազգային ժողովում շատ նեղ կազմով հանդիպում է տեղի ունեցել, գրում է «Փաստինֆո»-ն։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Եկեղեցում առաջացած ճգնաժամն ու առկա խնդիրներն» ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը։
Հատկանշական է, որ անգամ քննիչ հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են տեղյակ եղել, թե ինչու է Ազգային ժողով այցելել Սարոյանը, և ոչ բոլորն են մասնակցել նրա հետ հանդիպմանը։
Ըստ ամենայնի՝ անգամ հանձնաժողովում ոչ բոլոր ՔՊ-ական պատգամավորներն են համարվում վստահելի։










