Իրենք շատ բան են ասում, գլnւխը պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ. Գալյանը՝ ընդդիմությանը


Իրենք շատ բան են ասում, գլnւխը պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ. Գալյանը՝ ընդդիմությանը
Նոյեմբեր 3 14:18 2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հույս ունի, որ նոր Սահմանադրության տեքստն ընդունելի կլինի նաև ընդդիմության համար։

«Տեքստը բավականին բալանսավորված է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ս. Գալյանը։ 

Անդրադառալով ընդդիմության այն հայտարարություններին, որ «ալիևյան սահմանադրություն է», Գալյանն ասաց. «Իրենք շատ բան են ասում, գլուխը պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ։ Մեր ներքին գործն է, մենք այս աշխատանքով զբաղվում ենք արդեն տարիներ, մենք ուզում ենք ժողովուրդը որոշի։ Ով ինչ է ասում, ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Ես իմ աշխատանքի տերն եմ։

Կարող է կարդում եք, տեսնում ենք՝ շատ նորմալ, լավ նախագիծ է, որն ավելի շատ հնարավորություն է  տալիս ընդդիմությանը, ավելի շատ լիազորություններ է տալիս Ազգային ժողովին»։